22-ամյա երիտասարդը ցանկանում էր նետվել Դավիթաշենի կամրջից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2013 14:10

Ապրիլի 18-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցները կանխել են Ֆելիքս Գրիգորյանի (ծնվ. 1991թ. ) ինքնասպանու­թյան փորձը:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply