Փրկարարները Սարավան-Գորայք ավտոճանապարհին 8 մեքենա են դուրս բերել արգելափակումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2013 14:08

Ապրիլի 18-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին` Սարալանջ գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,Վայք ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները:

Հրշեջ-փրկարարները և «Վայք ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները արգելա­փակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply