Հայաստանի մարմնամարզիկները`Եվրոպայի առաջնության եզրափակիչներում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 18, 2013 13:57

Մոսկվայում մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առամամբ առյժմ հաջող են մասնակցում: Հարություն Մերդինյանը նժույգաթափերի որակավորման մրցումներում գրավել է 6-րդ տեղը` 15,233 միավոր և կմասնակցի եզրափակչին: Սերոբ Սողոմոնյանը գրավել է 46-րդ տեղը:

Հենացատկերում 6-րդ արդյունքով եզրափակիչ է դուրս եկել Արթուր Դավթյանը՝ 14,766:  Սերոբ Սողոմոնյանը գրավել է 22-րդ տեղը:

Ազատ վարժություններում Արթուր Դավթյանը գրավել է 38-րդ, Սերոբ Սողոմոնյանը՝ 54-րդ տեղը:

Օղակների վարժություններում Վահագն Դավթյանը 11-րդն է, Արթուր Թովմասյանը՝ 15-րդը, Սերոբ Սողոմոնյանը՝ 50-րդը,  Արթուր Դավթյանը՝ 58-րդը:

Զուգափայտերի վրա վարժություններում Սերոբ Սողոմոնյանն ու Արթուր Դավթյանը բաժանել են 28-29-րդ տեղերը:

Բազմամարտի որակավորման մրցումներում Արթուր Դավթյանը գրավել է 14-րդ տեղը, Սերոբ Սողոմոնյանը՝ 18-րդ տեղը և հանդես կգան եզրափակչում:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply