Մոլդովայում դստերը բռնաբարած հորը դատապարտել են քիմիական ամլացման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 13:13

Մոլդովայում դատարանը 17 տարվա ազատազրկման  ու քիմիական ամլացման է դատապարտել մի 38-ամյա տղամարդու, որը բռնաբարել էր իր անչափահաս դստերը:

Դատավորներին հաջողվեց ապացուցել, որ 2005-2011-ին տղամարդը բռնաբարել է իր անչափահաս դստերը: Զոհն ապրում էր հոր ու փոքր եղբոր հետ, հանրապետության կենտրոնական բնակավայրերից մեկում: Իր հետ կատարվածի մասին աղջիկը պատմել էր ընկերուհուն ու հոր ընկերուհուն:

Դատարանը տղամարդուն դատապարտեց 17 տարվա ազատազրկման ու քիմիական ամլացման: Սակայն դատախազները  կարծում են, որ տվյալ պատժամիջոցը չափազանց մեղմ է ու  հիմա դիտարկում են դատավճռի վերանայման տարբերակը:

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply