Հոլիվուդյան մեղեդիները կհնչեն Արտաշատում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 18, 2013 13:07

Ապրիլի 19-ին՝ ժամը 17:00, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ նախաձեռնությամբ կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: Համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիները։ Այս ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական արվեստը:

«Hollywood Non-Stop»-ը սիրված ծրագիր է։ 2012 թվականին այն ներկայացվել է երևանյան բուհերում։ Իսկ այս տարվա սկզբից հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը հնչում է ՀՀ մարզերի համերգասրահներում և մեծ ոգևորությամբ ընդունվում ունկնդրի կողմից։ Այն արդեն ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում։

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի քաղաքականությունն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել նաև մարզերի բնակչությանը։ Այդ նկատառումից ելնելով՝ տարբեր համերգային ծրագրերով նվագախումբը պարբերաբար հյուրընկալվում է հանրապետության տարբեր տարածաշրջաններում։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 2119 անգամ:
Print Friendly

Leave a Reply