Լույս աշխարհ է եկել Ռոման Աբրամովիչի 7-րդ երեխան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 18, 2013 12:50
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը հերթական` յոթերորդ անգամ հայր է դարձել: Նրա ընկերուհին` Դարյա Ժուկովան աղջիկ է լույս աշխարհ բերել: Երեխային Լեա են անվանել:
Սա 46-ամյա Աբրամովիչի ու 31-ամյա Ժուկովայի համատեղ երկրորդ երեխան է: 2009-ին Դարյան որդի ունեցավ, որին անվանեցին Ահարոն Ալեքսանդր: Ռոման Աբրամովիչն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, իսկ ինչ որ ժամանակ նա եղել է Չուկոտկայի նահանգապետը: Աբրամովիչինն է “Չելսի” ակումբը:
Գործարարը երկու անգամ է ամուսնացած եղել: Երկրորդ կնոջից բաժանվել է 2007-ին:
Դարյա Ժուկովան դիզայներ է, “Գարաժ”ժամանակակից մշակույթի կենտրոնի ու նույնանուն ամսագրի խմբագիրն ու հրատարակիչը:






Facebook
Tweet This
Email This Post
