Ճապոնիայի ափերի մոտ օվկիանոսը տարօրինակ կերպով կանաչ է ներկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 12:32

Կանաչ գույնի հանելուկային հետք է առաջացել Ճապոնիայի Միյակե կղզու մոտ, օվկիանոսի մակերևույթին, որտեղ երեքշաբթի տեղի է ունեցել հզոր, 6,2 մագնիտուդով երկրաշարժ:

Ծովային անվտանգության ազգային վարչությունն արդեն պաշտոնական հայտարարություն է արել այդ հատվածում նավագնացության  համար պոտենցիալ վտանգի մասին: Փորձագետներն այժմ ուսումնասիրում են հետքը. նրանք չեն բացառում, որ ստորջրյա հրաբուխը սկսել է ժայթքել:

Միյակե կղզին ինքը հսկայական գործող հրաբուխ է, որը վերջին անգամ արտաժայթքել է 1980-ականներին:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply