Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆի ձերբակալման օրդեր է տրվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 18, 2013 12:19
Պակիստանի դատական իշխանությունները երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին ձերբակալելու օրդեր են տվել: Նախկին նախագահը դատավճռի կայացման պահին գտնվում էր դատարանում, սակայն նրա թիկնազորը հասցրել է նրան դուրս բերել շենքից:
Մարտ ամսին Մուշարաֆը վերադարձավ Պակիստան ու հայտնեց, որ կմասնակցի գալիք նախագահական ընտրություններին:
Դատարանում քննվում է նախագահելու ժամանակ Մուշարաֆի մասնակցությունը դատավորների անօրինական ձերբակալություններին ու աշխատանքից ազատմանը:






Facebook
Tweet This
Email This Post
