ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը ՀՀ ՊՆ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 18, 2013 12:04

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ապրիլի 17-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող երկարաձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Դեշչիցայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին: Մտքեր փոխանակվեցին նաև հակամարտության շփման գծում կողմերի միջև վստահության հաստատման հնարավոր ուղիների վերաբերյալ: Կողմերը կարևորեցին ԵԱՀԿ հովանու ներքո իրականացվող միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը` հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply