Չինաստանում անհայտ պատճառներով սատկել են հարյուրավոր խոզեր ու շներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 11:32

Չինաստանի Հենան նահանգում սկսել են մի քանի հարյուր խոզերի ու շների անկման հետաքննությունը:

Հենանը գտնվում է երկրի կենտրոնական հատվածում: Անցած երկուշաբթի Դունթուն գյուղի բնակիչները  հայտնաբերեցին մեկ գիշերում  սատկած միանգամից 410 խոզ ու շուն: Սկզբում նրանք ենթադրեցին, որ կենդանիները սատկել են ոչ հեռու գտնվող քիմիական գործարանի վտանգավոր արտանետումներից:Սակայն, էկոլոգիական ծառայությունից օդում և ջրում  վտանգավոր նյութեր չհայտնաբերեցին: Քիմիական գործարանն առայժմ հոսանքազրկվել է ու աշխատանքները` դադարեցվել:

Նախնական վարկածով բացառվում են նաև համաճարակային հիվանդությունները, այդ թվում` թռչնագրիպը: Տեղաբնակների մոտ ևս հիվանդության ախտանշաններ չկան: Սատկած կենդանիների հյուսվածքներից նմուշներ են ուղարկվել Հենանի գիտա-տեխնոլոգիական համալսարանին կից հիվանդանոց: Կենդանիներն ախտահանվել ու թաղվել են անվտանգ տեղում: Հետաքննություն է կատարվում:

Դիտվել է 2038 անգամ:
Print Friendly

Leave a Reply