Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին բանակցային պայմաններ է ներկայացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 11:19

Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության հանձնաժողովը ԱՄՆ իշխանություններին ներկայացրել է մի շարք պայմաններ, որոնց կատարման դեպքում միայն Փհենյանը կհամաձայնվի բանակցել: Դրանց թվում ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների վերացումն  է և ԱՄՆ-ի` Հարավային Կորեայի հետ  համատեղ զորավարժություններից հրաժարումը: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները Հյուսիսային Կորեայի իշխանություններին առաջարկել էին բանակցությունների սեղանի շուրջ նստել այն պայմանով, եթե ԿԺԴՀ-ն դադարեցնի միջուկային զենքի մշակումը:

Հյուսիսային Կորեան վերջին շաբաթներին բազմիցս է հանդես եկել միջուկային հարվածի սպառնալիքով.երկյուղներ կան, որ Փհենյանը պատրաստվում է բալիստիկ հրթիռ արձակել:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply