Հոլանդիան Մարսի վրա բնակության համար կամավորների է փնտրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 6:00

Չե՞ք կամենում արդյոք  բնակվել Մարսի վրա:

Հոլանդական Mars One ընկերությունը հայտարարում է, որ մոտ ժամանակներում տեղի կունենա այդ նպատակի համար կամավորների ընտրություն: Կազմակերպությունը հույս ունի, որ Կարմիր մոլորակի վրա վերաբնակների գաղութ կստեղծի: Կամավորների ընտրության պահանջները խիստ են: Թեկնածուները պետք է նոր պայմաններին հեշտ հարմարվող լինեն, դիմացկուն, հնարամիտ ու մեկ թիմում կարողանան  աշխատել: Ողջ նախագիծը լրիվ կհեռարձակվի ռեալիթի-շոուի ձևաչափով` թեկնածուների ընտրությունից մինչև թռիչքի նախապատրաստություն, Մարսի վրա վայրէջք և այլն:

Ինչ էլ լինի,  փաստը, որ մոլորակի բոլոր ԶԼՄ-ները խոսում են դրա մասին, նշանակում է, որ աշխարհն այսուհետ էլ կհետևի այդ երազանքի իրականացմանը:

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply