ԱՄՆ հատուկ ծառայություններին հաջողվել է Օբամային հասցեագրված կասկածելի նամակ գտնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 5:40

ԱՄՆ-ում Օբամային հասցեագրված կասկածելի պարունակությամբ նամակ է հաջողվել հայտնաբերել:

ԱՄՆ Գաղտնի ծառայության (որի վարչության ներքո է նաև նախագահի ու նրա ընտանիքի պահպանությունը) ներկայացուցիչների խոսքով, ծրարը հայտնաբերել են Սպիտակ տնից դուրս գտնվող հատուկ տեսակավորման կենտրոնում:

Նամակը հայտնաբերվել է ապրիլի 16-ին, նույն օրը ԱՄՆ սենատորներից մեկին ևս ռիցինով նամակ էր ուղարկվել:

Ամերիկյան Էյ-բի-սի ընկերությունը, չնշելով աղբյուրները, տեղեկացրել է, որ Օբամային ուղղված նամակում նույնպես ռիցին էր: Սակայն,  ստուգման նախնական  արդյունքները դեռևս պետք է հաստատվեն:

Ոստիկանությունը  հետաքննում է այդ դեպքերը: Դեռևս ոչ մի հիմք չկա կարծելու, որ Բոստոնի պայթյունի ու երկու ծրարների միջև կապ կա:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply