Համաշխարհային բանկը տեղեկացրել է աշխարհում աղքատության կրճատման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 5:13

Վերջին 30 տարում աշխարհում աղքատությունն էականորեն կրճատվել է, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Ըստ այդ տվյալների`  օրական 1,25 դոլար վաստակող մարդկանց թիվը 1981-ին կազմում էր մոլորակի բնակչության գրեթե կեսը, մինչդեռ 2010-ին այդ թիվը կրճատվել է 21%:

Ինչպես նշում է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոն Կիմը, աշխարհում դեռևս 1,2 մլրդ մարդ առաջվա պես աղքատ է:

Նրա կարծիքով, ՀԲ-ն պետք է 2030-ին աղքատությունը վերացնելու խնդիր դնի : Բարեգործական Oxfam կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին տարիներին արձանագրված պրոգրեսն ապացուցում է, որ աղքատությունը հաղթահարել հնարավոր է:

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply