Մահացու նվեր. տասնյակ գերմանացիներ թունավորվել են մկնդեղով լցոնված բլիթներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 0:58

Գերմանիայի Շտայնֆելդ կոմունայում մասսայական թունավորման են զոհ գնացել տասնյակ մարդիկ: Դեպքը տեղի է ունեցել պլաստմասայի արտադրությամբ զբաղվող մի գործարանում, որի աշխատակիցները գործարանի դռան դիմաց գտել են բլիթների մի արկղ, որի վրա գրված է եղել. «Սա նվեր է: Բլիթները կարելի է ուտել»: Երբ ընկերության աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է, բլիթներն ուղարկվել են լաբորատորիա: Պարզվել է, որ դրանք լցոնված են եղել մկնդեղով:

Տուժել են տասնյակ մարդիկ, բայց այս պահի դրությամբ նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառում: Ոստիկանությունը փնտրում է անհայտ տղամարդուն, ով թողել է արկղը գործարանի դիմաց: Հանցագործության դրդապատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply