Կայացավ «Մենակի» շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 18, 2013 0:25

Այսօր կայացավ գրող, լրագրող, հրապարակագիր Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպի շնորհանդեսը:

Միջոցառումը սպասված էր ընթերցասեր հասարակության կողմից, քանի որ տարբերվում էր ընդունված ձևաչափի շնորհանդեսներից, որոնք որպես կանոն կազմակերպվում են գրքի լույսընծայումից անմիջապես հետո: Ի տարբերություն դրա` Աշոտ Աղաբաբյանը ամիսներ առաջ գիրքը դրեց ընթերցասերի սեղանին, ժամանակ տվեց ընթերցելու համար և միայն այսօր կազմակերպեց շնորհանդեսը, որպեսզի ներկաներն արդեն իսկ պատրաստ լինեն քննարկմանը:

Շնորհանդեսին ներկա էր գրականասեր ու գրականաստեղծ հասարակության սերուցքը: Բոլորը միաբերան պնդում էին, որ հեղինակին հաջողվել է գեղարվեստորեն ներկայացնել պատմական ու գիտական փաստերը և ստեղծել մնայուն գործ:

Իր խոսքում Աշոտ Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց իր ընթերցողներից ու մատնանշեց, որ հենց նրանց շնորհիվ է կարողացել տպագրել վեպը:

Դիտվել է 2394 անգամ:
Print Friendly

Leave a Reply