Հայաստանի հոկեյիստների կամային հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 16, 2010 17:32

Երևանի  Մարզահամերգային համալիրում անցկացվող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության C դիվիզիոնի B խմբի մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը, հաղթելով Հյուսիսային Կորեայի ընտրանուն, մտավ եզրափակիչ և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ իրավունք ստացավ վճռական հանդիպումում մրցելու B դիվիզիոնի ուղեգրի համար: Հանդիպումն անհաջող սկսվեց մեր թիմի համար: Կորեացիները սկզբում երկու տափօղակ նետեցին Հայաստանի հավաքականի դարպասը: Թեև մեր հոկեյիստներին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, բայց հյուրերը կարողացան  երրորդ անգամ աչքի ընկնել:Երկրորդ մրցափուլում մերոնք վերականգնեցին հաշվի հավասարակշռւթյունը, նաև առաջ անցան` 6:5: Երրորդ մրցափուլում լարված պայքար ծավալվեց: Հյուրերը գրավեցին Հայաստանի հավաքականի դարպասը:Այդուհանդերձ, մերոնք հանդիպման ավարտից երեք րոպե առաջ կարողացան հաղթական տափօղակը նետել և շրջանցել  մրցակցին` 7:6: ՀԱՀ – Մոնղոլիա հանդիպումն ավարտվեց աֆրիկացի հոկեյիստների հաղթանակով` 12:1 հաշվով: Հայաստանի հավաքականը վաստակած 4  միավորով գլխվորում է մրցաշարային աղյուսակը: 2-ական միավոր ունեն Հյուսիսային Կորեայի և ՀԱՀ հավաքականները: Ոչ մի միավոր չեն վաստակել Մոնղոլիայի  ներկայացուցիչները:

Ապրիլի 17-ին կայանալիք վերջին տուրում կմրցեն Հայաստանի և Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի և ՀԱՀ հավաքականները:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply