Օջալանին ուզում են բանտից փախցնել. թուրք պատգամավոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 0:21

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության Անկարայի պատգամավոր Ազջան Յենիչեին խորհրդարանական նիստից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել: Նա նշել է, որ Իմրալը կղզի անընդմեջ մեկնող պատվիրակությունները իրականում բանտից Օջալանի փախուստն են պլանավորում: «Այստեղից այնտեղ գնացողները միայն նամակ չեն տանում բերում: Պետք է տեսնել և հասկանալ այն ուղիները, թե ինչպես կարող են Օջալանին այնտեղից հանել: Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պատվիրակությունները տեղեկություն են հավաքել անվտանգության թույլ կողմերի, այնտեղ համաձայնության գալու ձևերի և ռազմավարական այլ հարցերի վերաբերյալ: Այդ տեղեկությունների շրջանակներում Օջալանին կղզուց հանելու համար գործողությունների կարող են դիմել՝ չնայած Թուրքիայի Հանրապետությանը, ԱԶԿ-ի կառավարությանը: Միգուցե կառվարությունը ուզում է, որ այդպես լինի: Մենք մի տեսակ ազգին չենք կարողանում բացատրել, թե Օջալանի հասարակությանը ինչքան օգտակար կլինի: Ասենք թե ինչ որ մի ձև նրան փախցրել են, թող փախչի գնա: Մի քիչ ԱԶԿ-ն աչք կփակի, մի քիչ այնտեղի անվտանգությունը կկաղի: Դրանից օգտվելով կարող են մտածել փախուստի մասին: Ամեն ինչ հնարարվոր է: Ոչ մի հարցում ապահովագրված չենք: Գլխավոր շտաբի պետը մի վայրկյանում կարող է ահաբեկիչների առաջնորդ դառնալ, վերջինս էլ կարող է կառավարության զրուցակցի վերածվել»,-նշել է պատգամավորը:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply