ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2010 17:27

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահն անձամբ իր և հայ ժողովրդի անունից վշտակցություն և զորակցություն է հայտնել Չինաստանի նախագահին և Չինաստանի բարեկամ ժողովրդին` մարդկային մեծ կորուստներ և ավերածություններ պատճառած երկրաշարժի կապակցությամբ:

«Կիսելով Ձեր և Չինաստանի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն: Համոզված եմ, որ Չինաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները թույլ կտան հաջողությամբ հաղթահարել աղետի հետևանքները»,-ասված է հեռագրում:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply