Այաթոլլա Շաբիստթարին Ալիևին մեղադրում է ԱՄՆ-ին քծնելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 20:26

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի պաշտոնական ներկայացուցիչ Այաթոլլա Շաբիստթարին Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է հակաիսլամական քաղաքականություն վարելու մեջ, հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը:

Շաբիսթարին, անդրադառնալով Ադրբեջանում հիջաբի խնդրին, մզկիթներին, իսլամի հետևորդների նկատմամբ իրականացվող հետապնդումներին, ասել է. “Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա դա առաջին հերթին կվնասի հենց Ադրբեջանի իշխանություններին: Ես հուսով եմ, որ իշխանությունները կվերանայեն իրենց հակաիսլամական քաղաքականությունը”:

Մահմեդական հոգևորականը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի պաշտոնական անձիք ստեղծում են պայմաններ`բնակչության շրջանում բողոքի ալիքի տարածման համար: “Այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է իր ամերիկացի շեֆերին և սիոնիստական վարչակազմին հաճոյանալու համար, որևէ լավ բանի չի հանգեցնի”,-հայտարարել է Շաբիստթարին:
Նշենք, որ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելն արգելվում է: Ադրբեջանում կրթության նախարար Միսիր Մարդանովի 2010թ. նոյեմբերի հրամանի համաձայն՝ միջնակարգ դպրոցների աշակերտները պետք է դպրոց հաճախեն միանման դպրոցական համազգեստով, առանց իսլամական ավանդական գլխաշորի:

Դիտվել է 1809 անգամ:
Print Friendly

Leave a Reply