Գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես Աթենքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 17, 2013 19:40
Ապրիլի 12-14-ը Հունահայկական առեւտրատնտեսական պալատը մասնակցեց Աթենքի Պերիստերիի ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցած գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսին:
ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված առանձին տաղավարում ներկայացվեցին հայկական գինու, կոնյակի եւ պահածոների տեսականին, ինչպես նաեւ Հայաստանի, տնտեսության, ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական եւ գովազդային նյութեր:
Հայկական տաղավարի այցելուների թվում էին նաեւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի անդամները, ինչպես նաեւ հունահայ համայնքային կառույցների ղեկավարները:
Դիտվել է 1758 անգամ:





Facebook
Tweet This