1915 թվականի մասին պատմող Քրիս Բոհջալյանի նոր վեպը հիացրել է Օպրա Ուինֆրիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 19:34

Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը նոր վեպ է գրել, որը պատմում է 1915 թվականի դեպքերի մասին: «Midwives» հանրահայտ վեպի հեղինակը իր նոր՝ «The Sandcastle Girls» («Ավազե ամրոցի աղջիկները») վեպում պատմում է 1915 թվականից հետո ողջ մնացած տատի՝ Հայկուհու և պապի՝ Լևոնի պատմությունը և հայկական գաղթի ժամանակ Սիրիայում իրար հանդիպած մի զույգի սիրո պատմությունը: Բոհջայանի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել հոր՝ Արամի հետ անցկացրած զրույցները:
«Ակօս»-ը գրում է, որ Բոհջալյանի վերջին աշխատանքը ԱՄՆ-ի ամենահայտնի հեռուստաշոուներից մեկի հաղորդավար հանրահայտ Օպրա Ուինֆրին ընտրել է որպես «շաբաթվա գիրք»:

Դիտվել է 1972 անգամ:
Print Friendly

Leave a Reply