Չեխիան առաջարկում է իր միջնորդությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 19:29

Չեխիան պատրաստ է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահյան գործընթացին: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին հայտարարել է Չեխիայի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Գամաչեկը, ով պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում:

Նա ընդգծել է, որ Չեխիան պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: “Մենք պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին: Չեխիան հրաշալի հասկանում է, թե Ադրբեջանի համար ինչ խնդիրներ է առաջացնում Ղարաբաղյան հակամարտությունը: Սա շատ բարդ հակամարտություն է, բայց, այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի շուջր ստատուս-քվոն չի կարող հավերժ պահպանվել և պետք է շարժվի մեռյալ կետից», ասել է նա:

Ավելի վաղ Չեխիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը Խոջալու դեպքերի մասին միակողմանի բանաձև էր ընդունել:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply