Ադրբեջանում զինծառայողներ են ավտովթարի ենթարկվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 17, 2013 18:44
Ադրբեջանում զինծառայողներ են վթարի ենթարկվել, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։
“Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան, որը վարել է ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռաշադ Մանսիմովը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։
Ավտովթարի հետևանքով կրտսեր լեյտենանտ Քյանան Աթաշօղլու Իսկենդերովը տեղում մահացել է։
Մեքենայի վարորդն ու մյուս ուղևորը՝ կապիտան Ռամիզ Մուրգյուզովը, թեթև վնասվածքներ են ստացել։
Հարուցվել է քրեական գործ։
Դիտվել է 1206 անգամ:





Facebook
Tweet This