Կենտրոնական Չինաստանում հայտնաբերվել են սատկած 410 խոզեր և 122 շներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 18:23

Չինաստանում կրկին հայտնաբերվել են հարյուրավոր սատկած խոզեր,  այս անգամ մի քանի տասնյակ սատկած շների հետ միասին:

Այս շաբաթ սատկած 410 խոզեր և 122 շներ են հայտնաբերվել կենտրոնական Հենան նահանգի գյուղերից մեկի տներում և ֆերմաներում:

Յանշի քաղաքից տեղեցրեցին, որ կենդանիների սատկելու պատճառները դեռևս բացահայտման փուլում են, սակայն նրանք կասկածում են, որ դրա հնարավոր պատճառ կարող է դարձած լինել մոտակայքում գտնվող քիմիական գործարանները: Ըստ Հենանի նահանգային լրատվական կայքի՝ գործարաններին կարգադրվել է դադարեցնել իրենց գործունեությունը և օգնել ոստիկանությանը դեպքի հետաքննությունն իրականացնելու հարցում:

Հոդվածի մեջ նաև նշվում է, որ գյուղի օդի հետազոտման արդյունքում որևէ թունավոր գազ չի հայտնաբերվել, իսկ խմելու ջուրը համապատասխանում է խմելու համար պիտանելիության որակի չափանիշներին:

Տեղական իշխանությունները հայտնեցին, որ այդ զանգվածային անկման  դեպքերը կապ չունեն որևէ համաճարակի կամ մարդկանց շրջանում վերջերս տարածված H7N9 թռչնագրիպի հետ:

Անցած ամիս Շանհայի ջրամատակարաումն ապահովող գետերի մեջ հայտնաբերվել էին 16,000 սատկած խոզեր: Այս խոզերի` գետում հայտնվելու պատճառները չէին բացատրվել՝ չնայած ոստիկանությունը բացահայտումներ էր կատարում սատկած և հիվանդոտ խոզերի մսի անօրինական վաճառքի դեպքերի հետ կապված:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply