Էքստրեմալը սուլոցով թռել է “Բետմանի ճեղքով”, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 18:06

Էքստրեմալ Ալեքսանդր Պոլին, որը հայտնի է մոլորակի տարբեր անկյուններում իր անհավանական թռիչքներով, կատարել է իր հերթական անհավանական  հնարքը: Նա  լեռների նեղ ճեղքով թռել է ժամում 250 կմ/ժամ արագությամբ:

Սուր զգացողությունների սիրահարը  թռել է  Իսպանիայի հյուսիսում` Մոնսերատի վրա «կախված» ուղղաթիռից: Պոլին հագել էր թևերով համազգեստ, որը թռչնի թևերի տպավորություն էր թողնում: Նրա օգնությամբ ղեկավարվող թռիչքները դարձել են էքստրեմալ սպորտի տարատեսակներից:

Ալեքսանդրին հաջողվել է անհնարինը կատարել, մասնավորապես,  թռիչքի հետագիծը հաշվել այնպես, որ թռչի նեղ ճեղքով, որը տեղի բնակիչները անվանում են “Բետմանի անձավ”: Գրավիչ հնարքով  տեսանյութը  արագ տարածվել է համացանցում:

Պոլին հույս է հայտնել, որ իր նվաճումները կոգևորեն ուրիշների նմանատիպ արարքները: Նկարահանող խումբը հայտարարել է, որ այժմ մարդիկ կարող են  թռչել ոչ միայն լեռների միջով, այլև նրանց արանքով:

Դիտվել է 2186 անգամ:
Print Friendly

Leave a Reply