Մամեդյարովը առաջին անգամ կայցելի Իսրայել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 18:20

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով Իսրայել կայցելի, հաղորդում է իսրայելյան IzRus.co.il կայքը՝ վկայակոչելով Բաքվի անանուն պաշտոնական աղբյուրները: Բաքուն դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Սա կլինի Ադրբեջանի արտգործնախարարի առաջին այցը Իսրայել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, մինչ այսօր Ադրբեջանի և Իսրայելի  հարաբերությունները լարված են, ինչի պատճառը Թեհրանն է: “Իրանի իշխանությունները սպառնացել էին, որ եթե Ադրբեջանը բարելավի հարաբերություններն Իսրայելի հետ, իրենք Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանեն”:

Ըստ կայքի` Իրանի “սպառնալիքները” անտեսելու պատճառ է հանդիսացել 1828թ-ի Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագիրը վերանայելու մասին իրանցի պատգամավորների սպառնալիքները:

Չնայած Թեհանի բուռն արձագանքին`Ադրբեջանը և Իսրայելը ակտիվորեն զարգացնում են երկկողմ հարաբերությունները: Իսրայելը այսօր հանդիսանում է Ադրբեջանին զենք մատակարարող խոշոր երկիր: Բացի այդ, կողմերը բանակցություններ են վարում Իսրայելի ափերին`Միջերկրական ծովի շրջանում գտնվող գազի հանքավայրերը համատեղ շահագործելու ուղղությամբ, հաղորդում է կայքը:

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply