Իրանի երկրաշարժն ամենաուժեղն է վերջին 40 տարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 17:42

    Երեկ իրանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժը Իրանի սեյսմոլոգիական հետազոտությունների ինստիտուտի կողմից ճանաչվել է ամենաուժեղը վերջին 40 տարվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 46 մարդ է զոհվել: Իրանի տարածքի 90 տոկոսը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում: Վերջին 13 տարիների ընթացքում Իրանում տեղի ունեցած 13 երկրաշարժի հետևանքով 31 հազար մարդ է մահացել:

Իսկ Պակիստանում 7,8 մագնիտուդ երկրաշարժը 34 մարդու կյանք է խլել: Փորձագետները նշում են, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տափաստանային գոտում, ինչի շնորհիվ զոհերի թիվը քիչ է եղել: Իրանի հետ սահմանային շրջանում 1200 բնակելի տուն ու շենք է փլուզվել, հավանականություն կա, որ փլատակներում  զոհվածներ ու վիրավորներ են գտնվում:

Թուրքական Կարմիր մահիկի միությունը հայտնել է, որ պատրաստ է օգնություն ուղարկելու Իրան:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply