Հենրիխ Մխիթարյանը խաղից առաջ մարտականորեն է տրամադրված

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 17, 2013 17:46

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դոնեցկի «Շախտյորը», Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում «Դոնբաս արենա» մարզադաշտում կմրցի  Լվովի «Կապատների» հետ:

Խաղից առաջ ահա թե ինչ էասել Մխիթարյանը. «Գավաթի խաղարկությունը մի տեսակ այլ մրցություն է: Հասկանում ենք, որ փոքրիկ սխալն անգամ կարող է շատ թանկ արժենալ: Հույս ունեմ` ամեն ինչ լավ կլինի, բայց մենք պետք է ամենայն կենտրոնացած խաղանք: Ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար»:

Հավելենք, որ  «Շախտյորը»Ուկրաինայի գործող գավաթակիրն է:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply