Ճապոնացիները խնդրել են վերադարձնել 2011թ-ին Ճապոնիայի ցունամիի հետևանքով Կալիֆորնիայում ափ նետված նավակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 17:35

Ճապոնիան խնդրել է վերադարձնել 2011թ-ի ցունամիից հետո Ամերիկիայում ափ նետված նավակը:

Ճապոնիայի քաղաքներից մեկի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ կցանկանային հետ ստանալ Կալիֆորնիայի ափին հայտնաբերված նավակը:

6 մետր երկարություն ունեցող նավակը հայտնաբերվել է Կրեսենտ սիթիում:

Նավակը մինչ Կալիֆորնիա հասնելը անցել է 8,851 կիլոմետր ճանապարհ:

Ճապոնացիները նավակի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկացել էին, երբ ԱՄՆ պաշտոնյաները դրա նկարները տեղադրել էին Կրեսենտ սիթիի Facebook-յան էջում:

Նկարը տեղադրելուց  մի քանի ժամ անց Ճապոնիայի դպրոցներից մեկի ուսուցիչը հայտնել էր, որ դա իրենցն է:

Ճապոնիայի կառավարության հաշվարկներով 2011թ-ի ցունամիից հետո մոտավորապես հինգ տոննա առարկաներ են լցվել Խաղաղ օվկիանոս:

Այդ լողացող առարկաների մեծ մասը հետագայում անցել է օվկիանոսի հատակը, սակայն դրանց 1,5 տոննան դեռևս շարունակում են լողալ օվկիանոսի մակերևույթին:

Ցունամիի որոշ մնացորդներ  հասել են Ամերիկայի ափեր՝ ներառյալ երկու հարթակներ, որոնք հայտնաբերվել են Վաշինգտոնում և Օրեգոնում, սակայն նրանց վրա հայտնաբերված միակ կենդանի օրգանիզմները տարբեր բույսեր էին և անողնաշարավորներ:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply