Ծախսած գումարներով ՀՀԿ-ն առաջ է անցել ԲՀԿ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 17, 2013 16:59

Ապրիլի 16-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամից ծախսեր չի կատարել միայն «Առաքելություն» կուսակցությունը, իսկ առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն՝ առաջ անցնելով մինչ ապրիլի 11-ն առավել շատ ծախսեր կատարած «Բարգավաճ Հայաստան»-ից:

Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 16-ի դրությամբ ՀՀԿ-ն հիմնադրամ մուտքագրված 47 մլն 660 հազար 400 դրամից ծախսել է 40 մլն 46 հազար 587-ը:

Հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է. մուտքագրված 40 մլն 10 հազար դրամից ծախսվել է 37 մլն 715 հազար 614-ը:

Նախորդ ժամանակաշրջանի համեմատ կտրուկ աճել են «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրամի ֆինանսական մուտքերն ու ելքերը: ՕԵԿ-ը մուտքագրված 13 մլն 19 հազար 500 դրամից ծախսել է 11 մլն 961 հազար 800-ը՝ ապրիլի 11-ի դրությամբ համապատասխանաբար 138 հազար և 110 հազար դրամի դիմաց:

«Հայ ազգային կոնգրես»-ի հիմնադրամ մուտքագրված 7 մլն 499 հազար 400 դրամից ծախսվել է 4 մլն 459 հազարը:

Նախորդ ժամանակաշրջանի համեմատ առաջին անգամ ծախսեր են արձանագրվել ՀՅԴ-ի և «Բարև Երևան»-ի հիմնադրամներում:

Ընդ որում՝ ՀՅԴ-ի հիմնադրամի 5 մլն դրամի մուտքերը քարոզարշավի սկզբից ի վեր մնացել են անփոփոխ, որից ապրիլի 16-ի դրությամբ ծախսվել է 914 հազար 400 դրամ:

«Բարև Երևան» դաշինքի հիմնադրամ մուտքագրված 4 մլն 320 հազար դրամից ծախսվել 2 մլն 295 հազարը:

Հեղինակ:
Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply