Panasonic-ի ղեկավարների աշխատավարձը 50%-ով կկրճատվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 16:45

Ճապոնական էլեկտրոտեխնիկայի հսկա Panasonic-ը 50%-ով կկրճատի իր նախագահի և գլխավոր տնօրենի  աշխատավարձերը ընկերության եկամուտների անկման հետևանքով:

Ընկերության նախագահ Կազուհիրո Ցուգան և տնօրեն Ֆումիո Օհցուբոն նոյեմբեր ամսվանից  սկսած կամավոր կերպով ընկերությանն են վերադարձրել իրենց ամսական աշխատավարձի 40 տոկոսը: Մյուս տնօրենները վերադարձրել են 20 տոկոսը:

Այս տարվա հուլիսից ընկերության նախագահը և տնօրեն Շուսակու Նագան պաշտոնապես կստանան իրենց ռոճիկի կեսը:

Ճապոնիայի ողջ էլեկտրոտեխնիկայի սեկտորը մեծ վնասներ է կրել պահանջարկի պակասի և միջազգային մրցակցության հետևանքով ցածր գների պատճառով:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply