Ֆրանսիայում կկայանա ամենամեծ դատավարություններից մեկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 16:42

Չորեքշաբթի Ֆրանսիայում կմեկնարկի իր ծավալով ամենամեծ դատաքննություններից մեկը: PIP ընկերության հինգ ղեկավարները մեղադրվում են կրծքի կեղծ իմպլանտներ վաճառելու մեջ:

Գործում որպես հայցվոր ընդգրկված  է ավելի քան 5000 կին:

Աշխարհի 65 երկրների շուրջ 300.000 կանայք օգտագործել են PIP-ի իմպլանտները, որոնք հակված են ճեղքվելու:

Կեղծ իմպլանտների մասին նորությունները տարածվեցին ողջ աշխարհով մեկ 2011թ., սակայն տարբեր երկրների առողջապահության ոլորտի մասնագետները տեղեկացրին, որ դրանք թունավոր չեն և չեն պարունակում քաղցկեղածին հատկություններ:

Ավելի քան 4000 կանայք զեկուցել են, որ իրենց իմպլանտը ճեղքեր է ստացել:

Մարսելում կայանալիք դատավարությանը ներկա կգտնվեն PIP -ի արտադրանքի զոհը դարձած հարյուրավոր կանայք և 300 փաստաբաներ:

Դատավարության վայրը տեղափոխվել է  700 անձի համար նախատեսված քաղաքի կոնգրեսի կենտրոն, որտեղ 800 այլ ցանկացողներ կկարողանան հետևել գործընթացին երեք սենյակներում հեռարձակվող տեսագրությամբ:

Դատավարության կազմակերպչական ծախսերը միայն կազմում են 800.000 եվրո (1 մլն դոլար):

Այն կընթանա մինչև մայիսի 17-ը: Մեղավոր ճանաչվելու դեպքում  պատասխանողները կդատապարտվեն հինգ տարվա ազատազրկման:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply