Ամերիկուհին հացի մեջ օձ է հայտնաբերել,լուսանկար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 16:23

Ապրիլի սկզբին  Reddit  կոլեկտիվ բլոգի օգտատերերից մեկը կայքում հրապարակել է մի շատ տհաճ լուսանկար:   humanimalcracker անունով օգտատերը տեղադրել է բոքոնի լուսանկար և թողել գրություն.”Իմ մորաքույրը հացի մեջ գտել է ամբողջական օձ”:

Պատկերում իսկապես թխվածքի մի կտոր է, որի մեջ երևում է այլ մարմին: Կնոջ զարմիկը իր մեկնաբանությունների մեջ բացատրում է , որ կինը բոքոնը գնել է   Mrs. Baird’s հացաբուլկեղենի խանութում, որը հայտնի է Տեխասում և հարակից նահանգներում: Տուն վերադառնալով ` նա պատրաստվել է սենդվիչ պատրաստել և հանկարծ խմորի մեջ հայտնաբերել է ոչ ախորժաբեր  միջուկ:

Դեվիդ Մարգուլիսը  (հացի խանութների ցանցի  մամուլի քարտուղարը)  The Huffington Post-ի հետ խոսակցության ժամանակ ենթադրել է, որ լուսանկարը սովորական կեղծիք է:

Նա նշել է, որ ընկերության հետ համագործակցում է 25 տարի և այդ ամբողջ ընթացքում նման բան չի եղել: Մարգուլիսը ավելացրել է, որ Mrs. Baird’s -ը  105տարվա պատմություն ունի և առանձնացել է  բարձր որակի ապրանքից պատրաստված արտադրանքով:  Պաշտոնական հայտարարության ժամանակ քարտուղարը ենթադրել է, որ հավանաբար խմորի մեջ վառված խմորի կտոր է ընկել:

Փուռը տուժածներին առաջարկել է չարաբաստիկ բոքոնը ուղարկել փորձաքննության, որպեսզի անկախ փորձագետները որոշեն, թե ինչ է նրա մեջ թխվել:

Դիտվել է 3218 անգամ:
Print Friendly

Leave a Reply