Սպասվում են տեղումներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 17, 2013 16:01

Ապրիլի 18-ից 22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-22-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

Երևանում

Ապրիլի 18-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևանի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան 28.60C (1957 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան -5.00C (1924 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան 12.70C

Դիտվել է 1928 անգամ:
Print Friendly

Leave a Reply