Ֆրանսիական Ալպերում ավտոբուսի վթարից բրիտանացի վարորդը մահացել է, վիրավորվել են տասնյակ զբոսաշրջիկներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 15:58

Երեկ ֆրանսիական Ալպերում մեքենայի վթարի հետևանքով մահացել է մեկ բրիտանացի և վիրավորվել 18-ը:

Մեծ Բրիտանիայի ավելի քան 50 քաղաքացիներ վերադառնում էին Ալեպրում տեղակայված հանգստավայրից, երբ նրանց ավտոբուսը ենթադրյալ  անսարքության պատճառով շեղվել է ճանապարհից:

Այն մխրճվել է ժայռերի մեջ և հրդեհվել, որի հետևանքով  բրիտանացի վարորդը մահացել է, իսկ մյուս ուղևորներին հաջողվել է դուրս գալ կրակի ճիրաններից:

Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ ուղևորների մեծ մասին հաջողվել է դուրս գալ ջարդված պատուհաններից, սակայն նրանցից առմվազն չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մինչ հրշեջները մարում էին կրակը,  երկու ուղղաթիռ է ժամանել դեպքի վայր ծանր վիրավորվածներին հիվանդանոց տեղափոխելու համար:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ըստ երևույթին մեքենայի արգելակման համակարգի հետ ինչ-որ խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է կառավարումը՝ ավելացնելով, որ պարզապես հրաշք է, որ մարդիկ կարողացել են փրկվել այդ աղետից:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply