ՃՏՊ Տավուշում. կա զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 17, 2013 15:06

Ապրիլի 16-ին, ժամը 05.53-ին տեղեու­թյուն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի DDS350 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1982 թ. ծնված Ս. Անտոնյան) և «ԴԱՖ» մակնիշի FAJ800 պ/հ բեռնատարը (վարորդ` 1953 թ. ծնված Խուդուլավա Գիվի):

Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Բ. Կոկոյանը (36-37 տ) տեղում մահացել է, իսկ ուղևորներ` 1986 թ. ծնված Կ. Անտոնյանը և Ա. Շլեփչյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Կ. Անտոնյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ա.Շլեփչյա­նինը` բավարար:

 

 

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply