Գիտնականներն առաջարկել են փայտանյութից սնունդ ստանալու եղանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 13:02

Ամենայն հավանականությամբ, ապագայում ծառերը մարդկությանը ոչ միայն թթվածին կպարգևեն, այլև սնունդ: ԱՄՆ-ի կենսաինժեներները մշակել են հատուկ տեխնոլոգիա փայտանյութի ցելյուլոզայից օսլա  ստանալու նպատակով: Այդ մթերքի 200 կգ-ից կարելի է ստանալ 20 կգ օսլա, ինչը մարդուն 80 օր կապահովի անհրաժեշտ ածխաջրով: “Օրգանիզմի վառելիքի” ստացման համար գիտնականներն առաջարկում են  օգտագործել փայտամշակման  մնացուկները: Այդ պրոցեդուրան կարժենա մոտավորապես մեկ մլն դոլար:

Նրանք մտադիր են հետագայում կատարելագործել տվյալ տեխնոլոգիան ու զգալիորեն նվազեցնել ծախսերը: Կենսաբանները պլանավորում են մարդու `օսլայի օրական նորմի ծախսը հասցնել 50 ցենտի:

Այսպիսով, 2050-ին նման էժանագին սնունդով կարելի է ապահովել մոլորակի բնակչության 30%-ին: Այս առաջարկը կարող է ներկայիս` շաքարեղեգից ու եգիպտացորենից  կենսավառելիքի ստացման  այլընտրանքային տարբերակ դառնալ:

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply