Գրքի համաշխարհային տոնավաճառ Մեծ Բրիտանիայում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | ապրիլի 17, 2013 14:58

Ապրիլի 15-ին Լոնդոնում բացվեց Գրքի համաշխարհային տոնավաճառը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք հրատարակիչներ։ Հայկական ներկայությունը հնարավոր էր դարձել Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության ու Լոնդոնում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Նույն օրը տեղի ունեցավ հայկական տաղավարի հանդիսավոր բացման արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցան Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի գործադիր նախագահ Վիգեն Հալաջյանը, ինչպես նաեւ հրատարակիչներ ու համայնքային այլ գործիչներ։

Գրքի համաշխարհային տոնավաճառը իր աշխատանքները կշարունակի մինչեւ ապրիլի 17-ը։

Դիտվել է 2668 անգամ:

Leave a Reply