Հսկայական վարդագույն ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 12:25

Նյու Յորքում, Christie’s-ի աճուրդում 39,3 մլն-ով է վաճառվել հսկայական վարդագույն ադամանդը: Այն ԱՄՆ-ի աճուրդում երբևէ վաճառված ադամանդներից ամենաթանկն է: Գնորդն աճուրդին մասնակցել է հեռախոսակապով, անունը չի հրապարակվում:

Քարը, որ հայտնի է “Փոքրիկ իշխան” անունով, աշխարհում բացառիկ գույն ունեցող ադամանդների եռյակից է: Քաշը 34,65 կարատ է:

“Փոքրիկ իշխանի” տերերից մեկը եղել է Հայդարաբադի իշխանության հպատակ, որը ХХ դարի առաջին կեսում համարվում էր մոլորակի ամենահարուստ մարդը: Առաջին անգամ  վաճառքի է հանվել 1960-ին, ու 46 հազար ֆունտ ստեռլինգով այն գնել է ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան լոնդոնյան բաժինը: Քարն անունը ստացել է  հնդկական Բարոդ իշխանության 14-ամյա իշխանի պատվին, որը ներկա էր  Փարիզում  Van Cleef & Arpels.-ի կազմակերպած երեկույթին:

Ընդհանուր առմամբ, աճուրդում 81,3 մլն դոլարի վաճառք է կատարվել:

Աշխարհում աճուրդով վաճառված ամենաթանկարժեք ` 24,78 կարատ քաշով ադամանդը, վաճառվել է 2010-ին` Ժնևի Sotheby’s-ում, 45,7 մլն դոլարով:

Դիտվել է 1513 անգամ:
Print Friendly

Leave a Reply