Համակարգչային համակարգի խափանման հետևանքով ԱՄՆ-ում 900 չվերթ է հետաձգվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 11:54

Երեկ  ԱՄՆ-ում և աշխարհում ամենախոշոր ավիաընկերություններից մեկը` American Airlines-ը մի քանի ժամով հետաձգել է իր  բոլոր թռիչքները: Դա տասնյակ հազարավոր ուղևորների դժգոհության պատճառ է դարձել, իսկ ավիացիոն իշխանությունների համար բազում խնդիրներ առաջացրել:

Պատճառը  չվերթերի գրանցման ու  ամրագրված տոմսերի վաճառքի համակարգչային համակարգի խափանումն էր: Հետաձգվել է ավելի քան 900 չվերթ:

Խափանումը վերականգնելու համար 3 ժամ է պահանջվել, ու աշխատանքային օրվա  համարյա վերջում միայն ընկերությունը հայտարարել է, որ համակարգի աշխատանքը վերականգնվել է:

Դիտվել է 1686 անգամ:
Print Friendly

Leave a Reply