Տեղացած ձյան պատճառով փակ ճանապարհներ չկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 17, 2013 11:51

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Ապրիլի 16-ի՝ լույս 17-ի գիշերը, եղանակի կտրուկ փոփոխության հետևանքով առատ ձյուն է տեղացել Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Վանաձորի, Սպիտակի, Ճամբարակի տարածաշրջաններում։

Ճանապարհները մաքրվել են, մշակվել են աղ ու ավազի խառնուրդով։

Ժամը 10.30-ի դրությամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply