Ամերիկյան հիվանդանոցներն ավելի շատ գումար են վաստակում, երբ վիրահատությունը սխալ է ընթանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 11:50

Երեքշաբթի Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում լույս տեսած հետազոտության արդյունքների  համաձայն՝ ԱՄՆ-ում բժշկական ծառայությունների բարեփոխման խոչնդոտներ կան: Բանն այն է, որ հիվանդանոցները ավելի շատ շահույթ են ունենում, երբ վիրահատությունը սխալ է ընթանում:

Ամեն տարի ԱՄՆ-ում վիրահատությունների վրա ծախսվում է 400 միլիարդ դոլար:

Մասնավոր ապահովագրություն ունեցող հիվանդները, ովքեր բարդություններ են ունենում բուժման ընթացքում, հիվանդանոցներին ապահովում են 330 տոկոսով ավելի բարձր շահույթով, քան թե նրանք, ում վիրահատությունը անցնում է առանց հավելյալ խնդիրների:

Վիրահատությունից հետո բարդությունների դեպքում պետական ապահովագրական ծրագրից օգտվող ծերերից և հաշմանդամներից ստացված շահույթը 190 տոկոս է:

Ուսումնասիրության հեղինակ, Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր, Ariadne լաբորատորիաների տնօրեն Ատուլ Գավանդը ասել է, որ հիվանդանոցները որակյալ աշխատանքի համար չեն ստանում որևէ պարգև:

Չնայած կան բարդությունները արդյունավետորեն հաղթահարելու մեթոդներ, սակայն հիվանդանոցները չեն շտապում կիրառել դրանք:

Ըստ Գավանդի՝ սա նշանակում է, որ կա առողջապահական վճարումների համակարգի բարեփոխման անհրաժեշտություն. վնասները նվազեցնելիս հիվանդանոցները պետք է մի բան ձեռք բերեն,  ոչ թե կորցնեն:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply