Գրեմի մրցանակաբաշխության ուկրաինացի անկոչ հյուրին մեղադրանք է առաջադրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 11:47

Ուկրաինացի հեռուստատեսային կատակաբան  Վիտալի Սեդյուկը կարող է վեց ամիս անցկացնել  բանտում: Բանն այն է, որ Սեդյուկը Գրեմիիի մրցանակաբաշխության ժամանակ առանց հրավերի կամ տոմսի մուտք է գործել դահլիճ, զբաղեցրել VIP նստատեղ և առանց թույլտվության բեմ բարձրացել այն պահին, երբ բրիտանացի երգչուհի Ադելը իր մրցանակն էր ստանում:

24-ամյա կատակաբանը նախորդ տարի Մոսկվայում կարմիր գորգի վրա համբուրել է Ուիլլ Սմիթին:

Երեքշաբթի Լոս Անջելեսի քաղաքային դատական գրասենյակը նրան մեղադրանք է առաջադրել հանդիսատեսի տարածքը լքելու և ներկայացման տարածք ներխուժելու, ինչպես նաև  ներկայացման ծրագրին միջամտելու և  այն հետաձգելու համար:

Քաղաքի դատախազ Կարմեն Տրուտանիչը ասել է, որ միջոցառման ընթացքում մասնակիցների և ներկա գտնվողների անվտանգության ապահովումը իրենց գրասենյակի առաջնահերթություններից  է, և ցանկացած անձ, ով կխախտի կարգը, ստիպված կլինի կրել պատասխանատվություն:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Սեդյուկը կդատապարտվի վեց ամսվա  ազատազրկման և յուրաքանչյուր մեղադրանքի համար կվճարի 1000 դոլար տուգանք:

 

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply