ԱՄՆ-ում սենատորը թույնով նամակ է ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 11:30

Մահացու  վտանգավոր թույն` ռիցին է հայտնաբերվել Միսսիսպի նահանգից  ամերիկացի սենատոր-հանրապետական Ռոջեր Ուիքերին հասցեագրված նամակում:  Այն, որ ռիցին է  ծրարի պարունակությունը,  հաստատվեց լաբորատոր  անալիզով: Նամակը փոստային բաժանմունք է հասել, որտեղ մուտքագրվում են  ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված թղթակցությունները:

Կատարվածի հանգամանքների հետաքննություն է սկսել Դաշնային բյուրոն ու ոստիկանությունը: Դեպքը խիստ անհանգստացրել է ամերիկյան օրենսդիրներին նաև այն պատճառով, որ նախօրեին Բոստոնում ահաբեկչություն էր կատարվել: Նրանք  փորձում են կապ տեսնել այդ դեպքերի մեջ:

Ծրարը հետադարձ հասցե չի ունեցել, այն ուղարկվել է Մեմֆիսից ու արտաքին տեսքով ոչնչով չի առանձնացել: Ոստիկանությունն առայժմ ձեռնպահ է մեկնաբանություններ կատարելուց,սակայն փորձում է հասկանալ, թե ինչու է այն ուղարկվել հատկապես  Ռոջեր Ուիքերին:

Ռիցինը ծայրահեղ թունավոր նյութ է, որը ստացվում է գերչակի հատիկներից:  Գնդասեղի չափով ռիցինը բավարար է մեկ հասուն մարդուն սպանելու համար:

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply