Վենեսուելայի նախագահ Մադուրոն արգելել է ընդդիմության խաղաղ ցույցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 0:06

Վենեսուելայի ընտրություններում ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնում է, որ ինքը չի թույլատրի ընդդիմադիրների կողմից անօրինական համարվող ընտրությունների դեմ ցույցերի կազմակերպումը:
Մադուրոյի հրապարակումը հաջորդել է գլխավոր դատախազի այն հայտարարությանը, որ ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսի քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջից հետո երկրի ամբողջ տարածքում տեղի ունեցած ցույցերի արդյունքում մահացել է յոթ և վիրավորվել 61 մարդ:
Դատախազ Լուսիա Օրտեգան հետագա մանրամասներ չի հրապարակել մահացածների կամ վիրավորվածների մասին կամ թե ինչպես է դա տեղի ունեցել:
Մադուրոն ազգային հեռուստաալիքով իր ելույթի ժամանակ հայտնել է, որ ինքը արգելում է չորեքշաբթի օրը կայանալիք ցույցը՝ դրանով իսկ հակազդելով ֆաշիզմին:
Կապրիլեսի աջակիցները հետևելով նրա կոչին խաղաղ ցույցեր էին կազմակերպել մարզկենտրոններում տեղակայված ազգային ընտրական խորհրդի շրջանային գրասենյակների առջև:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply