Թուրքմենստանը ուզում է էներգիա արտահանել Հայաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 22:48

«Cihan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ աշխարհում բնական գազի և բենզինի պաշարներով հայտնի Թուրքմենստանը հաստատել է 2013-2020 թվականների էներգետիկայի արտահանման ոլորտի զարգացման ծրագիրը: Նախատեսվում է ոլորտում 5 մլդ դոլարի ներդրում կատարել և էներգիայի արտահանման ծավալը ավելացնել 5 անգամ:
2013-2016 թվականներին բնական գազի 8 էներգետիկ կայան է կառուցվելու, գոյություն ունեցող երեք կայանն էլ վերակառուցվելու են: Թուքմենստանում առկա 10 էներգետիկ կայանները ներկայումս գործող են: Երկիրը էներգիա է արտահանում Իրան և Աֆղանստան: Թուրքմենստանը ճանապարհներ է փնտրում, որպեսզի էներգիա արտահանի նաև Հայաստան և Պակիստան:

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply