Գարուն. վայելեք արևի ճառագայթները նորաձև ակնոցներով

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 19, 2010 10:30

Գարուն, արև, պայծառ արև…Հաճելի է, սակայն մի մոռացեք, որ արևի Ճառագայթներից կկոցում եք աչքերը, որից տուժում է ոչ միայն տեսողությունը, այլև աչքերի շուրջը կնճիռներ են հայտնվում:

Այնպես որ, կանայք, եթե ուզում եք պաշտպանվել արևից, միաժամանակ լինելով նորաձև, հետևեք արևային ակնոցների նորաձևության 2010-ի միտումներին:

Գլխավոր միտումը` որքան խոշոր լինի ակնոցը, այնքան լավ: Այս տարի նվազել են ակնոցի վրայի զարդարանքները` տեղը զիջելով պարզությանը, իսկ շեշտը դրված է ակնոցի շրջանակի վրա:

Նորաձև գույներ

Դասական սև գույնը, ինչպես միշտ, նորաձև է: Գործնական շփման դեպքում նորաձև են համարվում մուգ մոխրագույն, շագանակագույն կամ մուգ կարմիր շրջանակներով ակնոցները: Նորաձև են շագանակագույնի բոլոր երանգները, սպիտակը: Բաց երանգով մազեր ունեցողներին այս տարի խորհուրդ է տրվում կրել կարմիր,  կաթնագույն, բեժ գույնի կամ թափանցիկ շրջանակով ակնոց: Անչափ նորաձև են ապակու և շրջանակի կոնտրաստային երանգները:

Սակայն որքան էլ նորաձևությունը թելադրի իր պահանջները, ակնոց ընտրելու դեպքում ավելի կարևոր է հաշվի առնել դեմքի ձևը: Ուրեմն, մի քանի խորհուրդ` ճիշտ ակնոց ընտրելու համար:

* Եթե ձեր դեմքը եռանկյունաձև է` արտահայտված այտոսկրերով, ապա պետք է ընտրեք լայն, ուղղանկյուն կամ կլոր շրջանակ:

*  Կլոր դեմք ունենալու դեպքում, մասնագետները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ընտրել կլոր շրջանակով ակնոց, այլ սուր անկյուններով, լայն, քառակուսի շրջանակով ակնոց:

* Բարակ, քառակուսի, իսկ անկյուններում մի փոքր կորացող շրջանակով ակնոց խորհուրդ է տրվում կրել  ուղղանկյունաձև դեմք ունեցող կանանց:

* Օվալաձև դեմքին շատ են սազում լայն, վերևի անկյունները վեր ձգվող շրջանակով ակնոցները:

* Ակնոց գնելիս պետք է մտածել` արդյոք այն հարմա՞ր է նստում քթին. ավելի ճիշտ է ընտրել շարժուն հենակով շրջանակ, որն ավելի ճիշտ կհենի ակնոցը:

* Պետք է պարզել` արդյոք կռանալիս ակնոցը վայր չի՞ ընկնում:

Դիտվել է 4023 անգամ:
Print Friendly

Leave a Reply