Բոլշոյ թատրոնի պարողը կշարունակի կալանքի տակ մնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 21:55

Մոսկվայի դատարանի որոշմամբ Բոլշոյ թատրոնի բալետ պարող Պավել Դմիտրիչենկոն, ում մեղադրում են գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա ծծմբական թթվով հարձակում կատարելու մեջ, կալանքի տակ կմնա միչև հունիսի 18-ը:
Նրա փաստաբան Վիոլետա Ոլկովան ասել է, որ թատրոնի 155 հոգուց բաղկացած անձնակազմը ստորագրել է նամակ, որը վկայում է Դմիտրիչենկոյի լավ պահվածքի վերաբերյալ: Այնտեղ նաև գրված էր, որ պարողի աջակիցները պատրաստ են 500.000 ռուբլի վճարել նրան ազատ արձակելու համար:
Ռուսաստանի ոստիկանությունը մարտին ձերբակալել է Դմիտրիչենկոյին և նրան օգնող վարորդին:
Հեռուստատեսային հեռարձակամբ Դմիտրիչենկոն խոստովանել է, որ մեղավոր է: Ավելի ուշ նրա փաստաբանը ժխտել է խոստովանությունը:
Դեռևս հայտնի չէ, թե երբ է սկսվելու Ֆիլինի վրա հարձակման գործով դատավարությունը:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply