Coca-Cola-ի շահույթը նվազել է տարվա առաջին քառամսյակի ընթացքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 21:52

Գազավորված ըմպելիքների արքա Coca-Cola տարվա առաջին եռամսյակում գրանցել է եկամուտների անկում: Սա պայմանավորված է ամերիկյան և եվրոպական շուկաներում խմիչքի սպառման նվազմամբ:
Առաջին եռամսյակում Coca-Cola-ի մաքուր եկամուտները ընկել են 14.8 տոկոսով՝ հասնելով 1.75 միլիարդ դոլարի: Նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածի եկամուտը կազմում էր 2.05 միլիարդ դոլար:
Լատինական Ամերիկայում ըմպելիքի վաճառքը աճել է 4 տոկոսով՝ գերազանցելով Եվրոպային:
Եվրասիայի և Աֆրիկայի ցուցանիշը աճել է 9 տոկոսով: Սա գլխավորապես պայմանավորված է Սաուդյան Արաբիայի Aujan շշալցման ընկերության ձեռքբերմամբ:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply